Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Աղոթարան

Աղոթարան
04.11.2016 | 00:02

Գթա՛, Տե՛ր, մեղանչած ու եղկելի անձիս, խափանի՛ր անառակ ցանկություններս, սրբի՛ր մեղքերիս աղտն ու քավի՛ր իմ անօրինությունները, բժշկի՛ր վիրավորված իմ հոգին ու առողջացրո՛ւ հիվանդացած մարմինս, ցրի՛ր ինձնից չարը, ժողովի՛ր բարին և լցրո՛ւ պակասությունները:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ